Լրահոս

30.06.2014 22:15


Ուկրաինայի ԱԽ–ում մշակվել է աշխարհազորայինների վրա գրոհի ծրագիր

Ուկրաինայի ԱԽ–ում մշակվել է աշխարհազորայինների վրա գրոհի ծրագիր

Ուկրաինայի արևելքում ուժայինների գրոհի ծրագիր են մշակել և ռազմական տեխնիկա նախապատրաստել։ Այս մասին հայտարարել է Անվտանգության ու պաշտպանության խորհրդի ղեկավար Անդրեյ Լիսենկոն։

«Հիմա խաղաղ ծրագիրն է գործում։ Մեր տղաները գտնվում են տեղերում», – ասել է Լիսենկոն։ Նրա խոսքերով՝ «գրոհի ծրագիրն արդեն մշակվել է, տեխնիկան պատրաստ է։ Մարդիկ հրամանի են սպասում»։ Ավելի վաղ Լիսենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահի որոշումը՝ երկրի արևելքում հետագա քայլերի վերաբերյալ, կընդունվի երկուշաբթի՝ մինչև 23։00–ն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը