Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամների հետ: Հաշվի առնելով վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում տիրող լարված իրավիճակն ու Վարդենիսում բնական աղետի հետևանքով առաջացած դժվարությունները, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հրատապ կերպով օգնություն հատկացնել տուժած բնակիչներին: Հանդիպման ընթացքում ստեղծվել է պատգամավորներից բաղկացած աշխատանքային խումբ, որն այցելելու է սահմանամերձ բնակավայրեր և տեղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում պարզելու է բոլոր այն խնդիրները, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն: Դժվարին իրավիճակում հայտնված բնակավայրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից աջակցություն կստանան :
Դժվարին իրավիճակում հայտնված բնակավայրերը աջակցություն կստանան

top-news.am