Լրահոս

01.07.2014 09:31


Պատահար Դաշտենցի փողոցում

Պատահար Դաշտենցի փողոցում

Հուլիսի 1-ին՝ ժամը 06.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խ. Դաշտենցի փողոցում` Էրեբունի ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 59 ՏՏ 792 պետհամարանիշի (վարորդ` Վ. Թ., ծնված 1974 թ.) և «Օպել» մակնիշի 30 ՏՕ 562 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա., ծնված 1964 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը