Լրահոս

01.07.2014 12:01


Բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել

Բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ և փորձել գողություն կատարել:

Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Մարատ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դպրոցի պարսպի վրայից մուտք գործելով` փորձել է էլեկտրական ենթակայանից պղնձյա մալուխներ գողանալ, սակայն տարածքում բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը