Լրահոս

01.07.2014 21:22


Ճապոնիայում սկսել է գործել Հոսանքի խնայողության ընկերությունը

Ճապոնիայում սկսել է գործել Հոսանքի խնայողության ընկերությունը

Ճապոնիայի Կառավարության նախաձեռնությամբ՝ երկրում մեկնարկել է Հոսանքի խնայողության ընկերության աշխատանքը։ Կառավարությունը և էներգետիկ կազմակերպությունները կոչ են անում ձեռնարկություններին և բնակչությանը տնտեսել հոսանքն օրվա առավել շոգ ժամերին՝ հուլիսի մեկից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 9։00-20։00։

Ճապոնիայի համար այս ամառը կդառնա առաջինը, երբ երկրում չի մնացել և ոչ մի գործող ատոմային ռեակտոր։ Անգամ 2011 թվականի ամռանը՝ վթարից հետո, «Ֆուկուսիմա–1» աէկում երկրում 10 ռեակտոր էր գործում։ Համաձայն նոր օրենսդրության՝ դրանց վերագործարկման համար անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի վերահսկման հանձնաժողովի թույլտվությունը, որը կարող է տրվել խիստ տեխնիկական ստուգումից հետո։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը