Տնտեսական

01.07.2014 12:33


«Հարցը կարելի է հիմնավորապես լուծել՝ փակելով Բաղրամյան պողոտան»

«Հարցը կարելի է հիմնավորապես լուծել՝ փակելով Բաղրամյան պողոտան»

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Վարդենիս քաղաքի բնակիչները փակել էին քաղաք մտնող ճանապարհը և պահանջում էին, որ կառավարության անդամները գան, տեսնեն, թե ինչ ահավոր վնասներ է հասցրել փոթորիկը, և օգնություն ցուցաբերեն:

Սա, իհարկե, խիստ տրամաբանական քայլ է: Քամին պոկել է տների տանիքները՝ պետք է անմիջապես փակել ճանապարհը, կարկուտը ոչնչացրել է ծիրանի բերքը՝ պետք է փակել ճանապարհը և այլն: Իշխանությունները միայն այս լեզուն են հասկանում, և մարդիկ գիտեն դա: Նրանք հասկանում են, որ փոթորկի համար կառավարությունը մեղավոր չէ, բայց գիտեն նաև, որ եթե ճանապարհը չփակեն, ոչ մի օգնություն չեն ստանա: Այսինքն, խնդիրը ոչ թե այս կամ այն բնական աղետն է, այլ իշխանությունների նկատմամբ անվստահությունը:

Բայց արդյոք ամեն անգամ որևէ ճանապարհ փակելը հարցի լուծո՞ւմ է: Ի վերջո, հարցը կարելի է հիմնավորապես լուծել՝ փակելով, ասենք, Բաղրամյան պողոտան: Եվ այլևս կարիք չէր լինի որևէ հարց լուծելու համար «տեղային միջոցառումներ» իրականացնել»:

Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը