Տնտեսական

01.07.2014 12:41


Թեժ քննարկում ՀԾԿՀ-ում. Մանուկյանը պահանջում է բացատրել, թե ինչու էին թաքցնում Վրաստանից հոսանք գնելու փաստը

Թեժ քննարկում ՀԾԿՀ-ում. Մանուկյանը պահանջում է բացատրել, թե ինչու էին թաքցնում Վրաստանից հոսանք գնելու փաստը

Մինչ դրսում ցուցարարները պահանջում են չթանկացնել էլեկտրաէներգիան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է «քննարկումները» գինը բարձրացնելու վերաբերյալ:

Քննարկման ժամանակ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց հարցով զեկուցող Բաղրամյանին. «Կարդացե՞լ եք քառյակի հայտարարությունը: Ունենք կետ, որտեղ քաղաքական ուժերը դիմել են իշխանություններին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու իրավիճակի, աուդիտի, ֆինանսական ելքերի ու մուտքերի հետ կապված, ու մինչ այդ դիմել ենք, որ այդ հարցը չքննարկենք: Ի՞նչն է ձեզ խանգարում այս հարցն այսքան հրատապ մտցնել, երբ նույն լսումների ժամանակ նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորները մտահոգություն են հայտնել այս խնդրի հետ կապված»:

Ի պատասխան՝ Բաղրամյանը հայտարարեց, թե հրատապությունն իբրեւ թե կապված է ընկերությունների ֆինանսական խնդիրների հետ, եւ կա հավելյալ ծախսերի անհրաժեշտություն, որը պետք է ներառվի նոր գնի մեջ: Ի պատասխան՝ Մանուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է սենսացիոն տեղեկություն հաղորդել եւ դիմելով Բաղրամյանին՝ նշեց, որ երբ Հայաստանը միտ էլեկտրաէներգիա էր մատակարարում Վրաստանին, պարզվում է, որ մենք արդեն քանի տարի արդեն հոսանք ենք գնում Վրաստանից:

«Երբեւէ սրա մասին որեւէ տեղեկություն, մի բառ խոսե՞լ եք: Մասնագետները բացառում էին, որ մենք Վրաստանից հոսանք առնենք, ցո՛ւյց տվեք ձեր հաշվետվության մեջ այդ թվերը, եւ ինչո՞ւ ենք առնում, մենք ինքնաբավ ենք, չէ՞: Սա ի՞նչ սենսացիա է»:

Բաղրամյանը նորից կիսաձայն ու թղթից կարդալով կցկցտուր հայտարարեց, թե սենսացիա չկա. տնտեսական նկատառումներով այդ հոսանքը գնում են Վրաստանից ու հետո այն վաճառում Իրանին:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը