Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրել է վարչապետ Ռ. Թ. Էրդողանի թեկնածությունը։ Նախօրեին իր թեկնածուներին է առաջադրել Թուրքիայի ևս երեք կուսակցություն։ Ժողովրդավար–հանրապետական ընդդիմադիր ու Ազգային գործողության կուսակցությունները մեկ թեկնածու են առաջադրել՝ Էկմելեդդին Իխսանօղլուին։ Քրդական Ժողովրդադեմոկրոտական կուսակցության թեկնածուն էլ Սելահաթթին Դեմիրթաշն է։
Էրդողանը՝ Թուրքիայի նախագահի թեկնածու

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։