Նովրուզ Մամեդով. «Բաքուն տեղյակ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների մեկնարկի մասին»
Պաշտոնական Բաքուն հույս ունի, որ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան չի նախաձեռնի Ադրբեջանի ազգային շահերին հակասող քայլեր։ Այդ մասին ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկվար Նովրուզ Մամեդովը։ Նրա խոսքերով, մինչև հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է տեղաշարժ լինի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։ «Պաշտոնական Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող գործընթացներին և հույս ունի, որ Անկարան չի անտեսի Ադրբեջանի պետական և ազգային շահերը»,-ասել է Մամեդովը՝ հիշեցնելով Թուրքիայի վարչապետի Բաքվում արած հայտարարությունները։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե առանց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժերի, հայ-թուրքական սահմանը չի բացվի։ Նովրուզ Մամեդովը նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն տեղյակ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների մեկնարկի մասին։ Հարկ է հիշեցնել, որ դրանք գաղտնի են եղել։ Մամեդովը նաև ասել է, թե հայ-թուրքկան բնակցությունների վերբերյալ նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։