Լրահոս

02.07.2014 10:23


Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետեւանքներ է թողել

Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետեւանքներ է թողել

18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:

Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ եւ վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով : «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս «Հիգիենիկ պարագաներ եւ սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթեւան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Գոլոլեան հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա),www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանի ցուցաբերած աջակցությունը տրամադրելու նպատակով հերթական անգամ այցելեցին նրանց բնակարան:

Ներկայացնում ենք Տիգրանի միայնակ ու ծանր ապրելակերպի մասին պատմող տեսանյութը:

Այս խորագրի վերջին նյութերը