Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի լիգայի հանդիպում
Հուլիսի 3-ին կշարունակվենն Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումները: Հուլիսի 3-ին կայանալիք «Բանգա» (Լիտվա)-«Սլիգո Ռովերս» (Իռլանդիա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Վանիկ Սիմոնյանը և Էրիկ Արևշատյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Զավեն Հովհաննիսյանը:
Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի լիգայի հանդիպում