Լրահոս

02.07.2014 10:45


«Տեղի ունեցածն այլ կերպ, քան էժան աչքակապություն, դժվար է որակել»

«Տեղի ունեցածն այլ կերպ, քան էժան աչքակապություն, դժվար է որակել»

ՀԾԿՀ–ն «հերոսաբար» որոշեց բարձրացնել էլէներգիայի վարձավճարը, ինչից հետո Սերժ Սարգսյանը դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով եղանակներ գտնել՝ մեղմելու սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Եվ հիմա Կառավարությունը պետք է մշակի շուրջ 105 հազար ընտանիքի նպաստի չափն ավելացնելու մասին որոշման նախագիծ: Տեղի ունեցածն այլ կերպ, քան էժան աչքակապություն, դժվար է որակել: Իշխանությունները մի կողմից բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագները, մյուս կողմից Ս.Սարգսյանն այն դարձնում է առիթ իր PR-ն անելու համար` իբր թե մտահոգված է: Սակայն խնդրով մտահոգվելու լավագույն վկայությունն այն կլիներ, եթե նա հետաքրքրվեր, օրինակ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի աշխատավարձի չափով, ով ցինիկաբար հայտարարեց, թե իր՝ մոտ 4 մլն դրամ աշխատավարձի չափը որեւէ մեկի խնդիրը չէ: Դե, իհարկե, մենք առանց այդ էլ մտածելու շատ բան ունենք. օրինակ՝ թե ինչպես ենք դիմակայելու դոմինոյի էֆեկտով սպասվող մյուս ապրանքների թանկացումները:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

Այս խորագրի վերջին նյութերը