Լրահոս

02.07.2014 13:23


ԵՀՄՖ նախագահության կոչը

ԵՀՄՖ նախագահության կոչը

ԵՀՄՖ նախագահության կոչը ԱՄՆ Հայկական ֆորումի նախաձեռնությանը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունն իր աջակցությունն է հայտնում գաղափարակից գործընկեր հանդիսացող Ամերիկայի Հայկական Ֆորումի նախաձեռնությանը, որով բողոքի ստորագրահավաքի միջոցով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից պահանջվում է կասեցնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես ՀՀ դեսպան` դիվանագիտական կարգավիճակով ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը:

ԵՀՄՖ և Ամերիկայի Հայկական Ֆորումին միակարծիք են այն հարցում, որ բազմաթիվ աղմկահարույց տնտեսական խարդախությունների մեջ առնչություն ունեցող անձին ճանաչել դիվանագետ, կնշանակի խախտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ամերիկյան դարավոր ավանդույթները:

Նախաձեռնության կապակցությամբ ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում արժանապատիվ հայրենակիցներին նպաստել ստորագրահավաքի արդյունավետ իրականացմանը, տարածմանն, և միաժամանակ գոհացուցիչ ենք համարում այն փաստն, որ կարճ ժամանակահատվածում հազարավոր հայորդիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայաստանյան բռնապետության հերթական ցինիկ դրսևորման դեմ:

Ստորագրահավաքին կարող եք մասնակցել` այցելեով հետևյալ կայք. http://www.change.org/petitions/u-s-department-of-state-prevent-a-criminal-from-obtaining-diplomatic-immunity Անհրաժեշտ է գրանցվել աջ կողմում` գրել անուն, ազգանուն, էլ. հասցե, քաղաք, երկիր:

ԵՀՄՖ Նախագահությունը համոզված է, որ այս ստորագրահավաքի ակտիվ մասնակցությունը հանցագործներին կապացուցի, որ երկրից փախնելու հնարավորություն չունեն` նույնիսկ դիվանագիտական կարգավիճակ ձեռք բերելու պարագայում և այն կնպաստի մեր երկրի խաթարված ապագայի շտկմանը:

ԵՀՄՖ Նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը