Մեկնաբանություն

02.07.2014 13:28


Աստված մի դուռ փակում է, մյուսը՝ բացում

Աստված մի դուռ փակում է, մյուսը՝ բացում

Հայտնի ճշմարտություն՝ կյանքը սև ու սպիտակ գիծ է։

Թեև մեր իրականություն մտան նաև կարմիր գծերը, բայց դրանք միանշանակ տեղավորվում են սևի մեջ։

Մենք շատ ենք սիրում ընդգծել՝ «Աստված մի դուռ փակում է, մյուսը՝ բացում»։

6 տարի առաջ դուռը փակվեց ու չի բացվում։ Ընդունեք՝ 6 տարին բավական մեծ ժամանակ է կյանքի սև գծի համար։ Բայց անքննելի են Աստծո ճանապարհները...

Գալու են սպիտակ գծի ժամանակները։ Ե՞րբ։ Շուտով։ Ինչ էլ լինի, գաղջը երկար չի դիմանա։ «Վերջին բոլշևիկը» կարող է հետաձգել անհետաձգելին, բայց չի կարող կանխել այն։ Քաղաքականության մեջ էլ են գործում բնության օրենքները, և հնարավոր չէ լողալ ջրի հոսանքին հակառակ, հատկապես որ հոսանքը քանի գնում՝ մեծանում է։

Մի բան է միայն մի փոքր մտահոգում՝ կդիմանա՞ արդյոք ազգս մի ամբողջ պետության համար այսքան ձգված «սև գծին» հաջորդած երջանկությանը...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը