Ա. Միրզոյան. «Հայաստանն, ունենալով ատոմակայան, ջէկ,Վրաստանից է գնում հոսանք»
Այսօրվա ասուլիսին «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանն անդրադառնալով հոսանքի սակագնի թանկացմանը՝ նշել է, որ ոչ մի երաշխիք չկա, որ նորից թանկացում չի լինի։
Նա նշել է, որ Վրաստանից հոսանք ներկրելու փաստը զարմանք է առաջացրել անգամ քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում. «Դա աբսուրդ է։ Հայաստանն, ունենալով ատոմակայան, ջերմաէլեկտրակայաններ, «Հրազդանի» ջէկ, ալտերնատիվ էներգիայի մասին էլ հետո կխոսեմ, Վրաստանից գնում է հոսանք»։
Միրզոյանը լրագրողներին է ներկայացրել ՀԾԿՀ–ի հոսանքի թանկացման որոշումը՝ նշելով, որ որևէ մասնագիտական հիմնավորում նրանում չկա. «Իրենք որոշել են, իրենք էլ ընդունել են, իսկ երրորդ աբսուրդը քվեարկության պրոցեսն էր. Ռոբերտ Նազարյանը՝ հանձնաժողովի նախագահը, դեռ չավարտած իր խոսքը, հանձնաժողովի անդամներն արդեն ձեռքները բարձրացրել էին։ Դա աբսուրդ է. մարդը դեռ չի ասել, վերջացրել իր միտքը, նրանք արդեն համաձայն են», – ինչը, ըստ բանախոսի, նշանակում է, որ ամեն բան նախապես կանխորոշված է եղել։
Միրզոյանի խոսքերով՝ քննարկում հրավիրելը ձևական բնույթ է կրել. հոսանքի թանկացման դեմ հանդես եկողներն իրենց հիմնավորումները բերեցին, իսկ ՀԾԿՀ–ն արհամարհեց. «Ձևական բնույթով իրենք անցկացրեցին. փաստորեն, քաղաքական պատվեր իրականացրեցին»։
Բանախոսը նշել է նաև, որ զրուցել է մասնագետների հետ խնդրի վերաբերյալ, որոնք, սակայն, խնդրել են իրենց անունը չտալ. «Մարդիկ վախենում են հիմնավորել իրենց ճիշտը»։
Ինչ վերաբերում է հասարակական ակտիվությանը, նա ընդգծել է. «Մենք պետք է միավորվենք, դառնանք բռունցք քաղաքական ուժ։ Հասարակական ուժերը, գիտնականները, որ ընդհանրապես չգիտես՝ որտեղ են... պետք է ամբողջ ժողովուրդը կանգնի, որովհետև մարդիկ լքում են իրենց տունը։ Թվում է՝ եթե մենք կորցնենք Հայաստանը, իրենք Իսպանիայում, կամ, չգիտեմ, Եվրոպայում լավ են ապրելու։ Ճորտի պես են վերաբերվելու նրանց», – ապա հավելել է, որ մեզ երրորդ երկիր են ընկալում. գալիս են ու սովորեցնում, թե հայը Հայաստանում ինչպես պետք է ապրի։
«7օր»–ի հարցին՝ երկրում կան շրջանակներ, այդ թվում՝ փորձագիտական, որոնց կարծիքով սոցիալական «բունտը» հնարավոր չէ Հայաստանում, ո՞րն է դրա վերաբերյալ բանախոսի կարծիքը թանկացումների համապատկերին, Միրզոյանը պատասխանել է. «Եթե միասնական ենք, եթե իսկապես ազգի մասին մտածող ենք, պատի տակ փսփսացող չենք, որովհետև, ցավոք սրտի (մեր տղամարդկանց եմ ասում, կինը մնում է կին), պատերի տակ բոլորը կիսագողական են, բայց երբ ասում ես՝ եկեք միասին, ուս ուսի 10 հոգի տղամարդ կանգնենք, մի բան անենք, փախնում են։ Ես հիմա էլ եմ կոչ անում՝ եկե՛ք, եթե մենք միասնական ժողովուրդ ենք, եկե՛ք այս 4 դրամ հավելավճարը չվճարենք։ Հիմա դուք ասում եք՝ ո՞նց չվճարենք, տեսուչը գալիս է։ Եթե ամբողջ շենքը կանգնի, տեսուչին «պասլատ» անի, շատ կներեք, ոչ մեկը չի կարող այդ շենք մտնել։ Չեն անում», – եզրահանգել է նա։
Միրզոյանի կարծիքով հոսանքի թանկացումը կհանգեցնի արտագաղթի, որոշ գործարարների սնանկացման, աշխատատեղերի կրճատման։
«Մյուս տարի Եղեռնի 100–ամյակն է, մյուս տարի, եթե մենք այսպես շարունակենք, պարզապես իրականանալու է թուրքերի ծրագիրը՝ Հայաստան՝ առանց հայերի», – եզրափակել է ՀԿ նախագահը։

7or.am