ԲՀԿ-ական պատգամավորը միջնորդել է արդարացնել Վոլոդյա Ավետիսյանին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ` հուլիսի 1-ին, միջնորդությամբ դիմել է պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լեւոն Ավետիսյանին, որպեսզի վերջինը կայացնի արդարացման դատավճիռ, կամ առնվազն նշանակի դատախազի պահանջածից մեղմ պատիժ:
Միջնորդության մեջ մասնավորապես գրված է.
«Մենք ուշի ուշով հետեւում ենք Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը: Մեր գնահատմամբ՝ մեղադրանքները հիմնավորված չեն: Ես ակնկալում եմ, որ կլինեք անաչառ՝ հիմնվելով միայն հիմնավորված ապացույցների վրա, հաշվի առնելով նրա մատուցած ծառայությունները հայրենիքի նկատմամբ, նրա ընտանիքի սոցիալական վիճակը, այն հանգամանքը, որ նա առաջին անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության: Հաշվի առնելով վերոգրյալը՝ միջնորդում եմ կայացնել արդար դատավճիռ, ինչը, իմ կարծիքով, արդարացման դատավճիռ է կամ դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ»: Միջնորդության մեջ Էլինար Վարդանյանը նաև անդրադարձել է Վոլոդյա Ավետիսյանի անցած մարտական ուղուն եւ նրա ընտանիքի ծանր սոցիալական վիճակին:
ԲՀԿ-ական պատգամավորը միջնորդել է արդարացնել Վոլոդյա Ավետիսյանին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ` հուլիսի 1-ին, միջնորդությամբ դիմել է պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լեւոն Ավետիսյանին, որպեսզի վերջինը կայացնի արդարացման դատավճիռ, կամ առնվազն նշանակի դատախազի պահանջածից մեղմ պատիժ:
Միջնորդության մեջ մասնավորապես գրված է.
«Մենք ուշի ուշով հետեւում ենք Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը: Մեր գնահատմամբ՝ մեղադրանքները հիմնավորված չեն: Ես ակնկալում եմ, որ կլինեք անաչառ՝ հիմնվելով միայն հիմնավորված ապացույցների վրա, հաշվի առնելով նրա մատուցած ծառայությունները հայրենիքի նկատմամբ, նրա ընտանիքի սոցիալական վիճակը, այն հանգամանքը, որ նա առաջին անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության: Հաշվի առնելով վերոգրյալը՝ միջնորդում եմ կայացնել արդար դատավճիռ, ինչը, իմ կարծիքով, արդարացման դատավճիռ է կամ դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ»:
Միջնորդության մեջ Էլինար Վարդանյանը նաև անդրադարձել է Վոլոդյա Ավետիսյանի անցած մարտական ուղուն եւ նրա ընտանիքի ծանր սոցիալական վիճակին: