Լրահոս

02.07.2014 18:38


Օլանդ. «Սարկոզին մեղավոր չէ, քանի դեռ հակառակը չի ապացուցել հետաքննությունը»

Օլանդ. «Սարկոզին մեղավոր չէ, քանի դեռ հակառակը չի ապացուցել հետաքննությունը»

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ երկրի նախկին ղեկավար Նիկոլա Սարկոզին պետք է ընկալվի որպես անմեղ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել արդարադատության մարմինների կողմից։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլյային հղումով։

Հիշեցնենք՝ նախօրեին քննիչները պաշտոնական մեղադրանք են ներկայացրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ։ Նախկին նախագահը մեղադրվում է կաշառք տալու, անձնական նպատակներով պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բացի այդ, Վճռաբեկ դատարանի գլխավոր փաստաբան Ժիլբեր Ազիբերը մեղադրվում է կաշառք վերցնելու և մասնագիտական գաղտնիքի խախտման մեջ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը