Լրահոս

03.09.2009 12:58


Երվանդ Բոզոյանը նախաստորագրված արձանագրությունների հնարավոր վտանգների մասին

Քաղաքագետ Երվան Բոզոյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների հետ կապված հնարավոր խնդիրներին։ Ըստ նրա, երբ արձանագրությունները վավերացման համար մտնեն Թուրքիայի խորհրդարան, ապա վերջինս կարող է այնքան ձգձգել դրանց հաստատումը, մինչև միջնորդներին չպարտադրի ԼՂ հիմնահարցում կատարել կոնկրետ պահանջներ։

-Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը ադրբեջանցիներին ասել են, թե դուք հանգիստ եղեք, որովհետև իրականում սահմանը չի բացվի։ Եվ այս դեպքում, օրինակ, կարող է ստորագրվել ինչ-որ մի փաստաթուղթ, որը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ կապված կարող է լինել որոշակի ճանապարհային քարտեզ,-ասել է Երվանդ Բոզոյանը։ Ըստ քաղաքագետի, բնականաբար, միջնորդները չեն ցանկանա, որպեսզի այս պատուհանը փակվի և, ակտիվացնելով գործընթացը, զիջումների գնալու համար Հայաստանի նկատմամբ ավելի շատ ճնշումներ կգործադրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը