Լրահոս

02.07.2014 17:36


Վրաստանի նախկին նախարարին նոր մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին նախարարին նոր մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին նախարար, պատիժների իրականացման վարչության նախկին ղեկավար Բաչո Ախալայային, որը ներկա պահին կալանքի տակ է, նոր մեղադրանք է առաջադրվել՝ կալանավորներին կտտանքների ենթարկելու, կազմակերպությունում սեքսուալ բնույթի բռնարարքների և պաշտոնական լիազորությունների չարաշահման գործերով։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ Բաչո Ախալայան, ռազմական ոստիկանության վարչության նախկին ղեկավար Մեգիսոմ Կարդավոյի և Գլդանսկի գաղութի տնօրեն Ալեքսանդր Մուխաձեի հետ 4-5 ժամվա ընթացքում անընդմեջ ծեծել է սպաներ Դավիդ Լոնդարիձեին, Սերգո Տետրաձեին և ևս երկու քաղաքացու՝ պահանջելով ընդունել իրենց մեղքը լրտեսության մեջ։ Չնայած բռնությանը՝ Սերգո Տետրաձեն չի ընդունել հորինված մեղքը, որից հետո նրան Ախալայան և Կարդավան բռնության են ենթարկել, այդ թվում՝ սեռական, ինչն էլ հանգեցրել է նրա վիճակի վատթարացման, ապա՝ մահվան։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը