Լրահոս

02.07.2014 17:51


Մերկելը չի բացառել նոր պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

Մերկելը չի բացառել նոր պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մենք դեռ հասել ենք երկրորդ մակարդակին։ Մենք չենք կարող բացառել դրանք շարունակելը», – ասել է Մերկելը լրագրողներին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հետ զրույցից հետո։ Նա նշել է, որ համապատասխան որոշում դեռևս չի կայացվել։

Ավելի վաղ Գերմանիայի ազդեցիկ տնտեսական միություններից մեկը հարցում էր անցկացրել, որի արդյունքներով՝ Ռուսաստանի հետ աշխատող ձեռնարկատերերը չեն ողջունել երրորդ մակարդակի պատժամիջոցները։

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը և ԵՄ–ն ռուսաստանցի մի շարք քաղաքական գործիչների, գործարարների և կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ են կիրառել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելուց հետո։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը