Լրահոս

03.09.2009 13:00


Կուբանում ազգայնականների թիրախը կրկին դարձել են հայկական գերեզմանաքարերը

Կուբանում ազգայնականների թիրախը կրկին դարձել են հայկական գերեզմանաքարերը

Ռուսաստանում «Երկրամաս» լրատվական կենտրոնը հաղորդում է, որ հայկական գերեզմանների ավելի քան 10 գերեզմանաքարեր են կոտրտվել, և նրանց վրա դրոշմված է եղել նացիստական սիմվոլը։ Այդ սիմվոլների տակ վանդալները թողել են նաև հաղորդագրություն, որով վիրավորել են հայկական ազգային արժանապատվությունը։

Նշենք, որ դեռևս օգոստոսի 30-ին ավերվել էին Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության ղեկավարներից մեկի ծնողների գերեզմանները։ Ոստիկանությունում այդ փաստը գրանցվել էր, բայց  տեղի ոստիկանական ղեկավարության խնդրանքով չէր հրապարակվել։ Եվ ահա՝ մի քանի օր անց, նույն բանը կրկնվել է ավել մեծ մասշտաբով։

Օրինապահ մարմինները հայտարարում են այն մասին, որ վանդալների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները։ Նշենք, որ սա առաջին դեպքը չի, որ Կուբանի ազգայնականների թիրախ են դառնում հայկական գերեզմանաքարերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը