Ընդդեմ Տիգրան Սարգսյանի արդեն 1.990 ստորագրություն է հավաքվել
Ինչպես տեղեկացրել էինք, «Ամերիկայի հայկական ֆորումը» ստորագրահավաք է սկսել ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու:
«Change.org» կայքում մեկնարկած ստորագրահավաքի մասնակիցներն իրենց մեկնաբանություններում պնդում են, որ Տիգրան Սարգսյանը հանցագործ է, կոռումպացված գործիչ, օլիգարխ, գող, ՀՀ ամենավատ վարչապետը, և պետք է պատասխանատվության ենթարկվի։

ԱՀՖ–ի հայտարարությանն արդեն 1990 մարդ է միացել։
Դրանում մասնավորապես ասվում է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է ՀՀ պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ ևդավադրությամբ խուսափել օրենքից: Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի՝ արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»:
Ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ:
7or.am