ՕԵԿ-ը հանրահավաք է հրավիրելու` ընդդեմ հոսանքի թանկացման
Տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական գործունեությանն անչվող հարցեր:
Քաղաքական խորհուրդն իր նիստում անդրադարձել է նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ս.թ. օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշմանը: Եվս մեկ անգամ փաստելով, որ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ընդունված որոշումը ՕԵԿ-ը գնահատում է անընդունելի, և արձանագրելով, որ Ազգային ժողովի կողմից տվյալ հարցի կապակցությամբ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների ներկայացրած փաստարկները և նույն նիստին մասնակցող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հակափաստարկները ևս վկայում են ընդունված որոշման չհիմնավորվածության մասին:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` ՕԵԿ-ը համապատասխան հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու նաև էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները:
Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 18:00 Ազատության հրապարակում հրավիրել համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, որին հրավիրում է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին: Երևանի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացման մասին օրենքով սահմանված կարգով կիրազեկվի: Այս հարցի հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ս.թ. հուլիսի 4-ին կհրավիրեն մամուլի ասուլիս: ՕԵԿ մամլո ծառայություն
ՕԵԿ-ը հանրահավաք է հրավիրելու` ընդդեմ հոսանքի թանկացման
Տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական գործունեությանն անչվող հարցեր:
Քաղաքական խորհուրդն իր նիստում անդրադարձել է նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ս.թ. օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշմանը: Եվս մեկ անգամ փաստելով, որ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ընդունված որոշումը ՕԵԿ-ը գնահատում է անընդունելի, և արձանագրելով, որ Ազգային ժողովի կողմից տվյալ հարցի կապակցությամբ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների ներկայացրած փաստարկները և նույն նիստին մասնակցող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հակափաստարկները ևս վկայում են ընդունված որոշման չհիմնավորվածության մասին:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` ՕԵԿ-ը համապատասխան հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու նաև էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները:
Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 18:00 Ազատության հրապարակում հրավիրել համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, որին հրավիրում է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին:
Երևանի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացման մասին օրենքով սահմանված կարգով կիրազեկվի:
Այս հարցի հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ս.թ. հուլիսի 4-ին կհրավիրեն մամուլի ասուլիս:
ՕԵԿ մամլո ծառայություն