Լրագրողը իր գործը կարճելու վերաբերյալ բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն
«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը բողոք է ուղարկել քրեական գործը վերահսկող դատախազին՝ բողոքարկելով իր նկատմամբ ոստիկանների կատարած հանցագործության վերաբերյալ քրեական գործը կարճելու ՀՔԾ քնիչի որոշումը: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի Գևորգյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Գևորգյանը ստացել էր իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի կարճման մասին որոշումը. որի մեջ մասնավորապես նշված էր հետևյալը.
«Քրեական գործով ձեռք բերված, վերաբերելիության, թույլատրելիության եւ իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատված, վերը նշված ապացույցներով հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողները 2014թ-ի փետրվարի 12-ին Երեւանի Մաշտոցի պողոտայու գործել են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, նրանց գործողությունները պայմանավորված են եղել ծառայողական անհրաժեշտությամբ եւ բխել են ստեղծված իրավիճակից:
Կոնկրետ Անի Գեւորգյանին բերման ենթարկելը պայմանավորված է եղել նրանով, որ վերջինս նույնպես խախտել է հասարակական կարգը` գտնվելով փողոցի բանուկ մասում, խոչնդոտել է երթեւեկությանը, բղավել է, խանգարել է ոստիկանների գործողություններին, չի ենթարկվել փողոցի երթեւեկելի մասն ազատելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին, որի պատճառով էլ, ինչպես նաեւ նրա իսկ անվտանգությունը ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողները բռնել են նրա ձեռքերից, հաղթահարելով նրա դիմադրությունը, դուրս են բերել փողոցի բանուկ մասից ու բերման են ենթարկել ոստիկանություն»:
Լրագրողը իր գործը կարճելու վերաբերյալ բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն
«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը բողոք է ուղարկել քրեական գործը վերահսկող դատախազին՝ բողոքարկելով իր նկատմամբ ոստիկանների կատարած հանցագործության վերաբերյալ քրեական գործը կարճելու ՀՔԾ քնիչի որոշումը: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի Գևորգյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Գևորգյանը ստացել էր իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի կարճման մասին որոշումը. որի մեջ մասնավորապես նշված էր հետևյալը.

Zham.am