«Հրազդան գետում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Հրազդան գետում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում, որի պատճառը, ըստ բնակիչների, Հրազդան ջէկի արտանետած թունաքիմիկատներն են:
Խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո Կոտայքի բնապահպանության վարչությունը լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով գետի ջրից փորձանմուշ էր վերցրել, նաեւ` սատկած ձկներն ուղարկել լաբորատորիա։ Ըստ մասնագետների՝ փորձաքննության արդյունքները մի քանի օրից պետք է հայտնի լինեին: Երեկ «Ժողովուրդ»-ը դիմեց Կոտայքի բնապահպանության վարչության պետի տեղակալ Աշոտ Գեւորգյանին` տեղեկանալու արդյունքների մասին: Մարզպետարանի պաշտոնյայի փոխանցմամբ` լաբորատոր զննությամբ ջրի մեջ թունավոր տարրեր չեն հայտնաբերվել, սակայն այդ փաստը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ ջուրը ինքնահոսելով մաքրվել է։ Ինչ վերաբերում է սատկած ձկների փորձաքննությանը, ապա դրանով զբաղվում է Գյուղնախարարության սննդի տեսչությունը, որի պատասխանը դեռեւս ուշանում է: Ա. Գեւորգյանի խոսքով՝ հենց այդ պատասխանից հետո պարզ կլինի՝ արդյոք Հրազդան ջէ՞կն է մեղավոր, թե՞ կատարվածը որեւէ մեկի ինքնագործունեության հետևանքն է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։