Փ. Հայրապետյան. «Աշոտը ինձ զանգ է տվել ու ասել է, որ Տիգրան Սարգսյանը եկել է «Ամերիաբանկ»»
Օֆշորային սկանդալի նոր զարգացումները:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը չէր բացառել, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը ոչ միայն կարող է կարճվել, այլ նաեւ քրեական գործ հարուցվի սույն գործով տուժող համարվող Փայլակ Հայրապետյանի նկատմամբ: Վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Յուրիկ Խաչատրյանի հայտարարությանը, ասաց հետեւյալը. «Նման հայտարարություն անելու համար, եթե ես մեղմ ասեմ, պետք է առնվազն անհեռատես մարդ լինել, չի կարելի այդպիսի հայտարարություններ անել, առավել եւս, որ նման հայտարարություններ փաստաբանները չեն կարող անել, այն դեպքում, երբ որ իր պաշտպանյալը՝ Աշոտ Սուքիասյանը, այդ խարդախի, հանցագործի մասին եմ ասում, դեռ չի էլ հասցրել իր ցուցմունքը տալ»:
Ապա շարունակեց. «Եթե ես մեղմ ասեմ, ուղղակի չի կարելի նման հայտարարություն անել. ես իմ գործընկերոջ հասցեին չեմ ուզում ուրիշ բան ասել, չի կարելի, դա բարոյական չեմ համարում: Այդպիսի հայտարարություններով կարող են հանդես գալ նրանք, ովքեր երեւի մի քիչ իրավաբանությունից հեռու են»:
Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելուն եւ պատասխանելով մեր հարցին, թե չի՞ մտահոգում փաստը իրեն, Փայլակ Հայրապետյանն ասաց. «Տիգրան Սարգսյանին դեսպան կնշանակեն, վարչապետ կնշանակեն, ես չգիտեմ՝ ինչ կնշանակեն, բայց որ Աշոտը ինձ զանգ է տվել ու ասել է, որ Տիգրան Սարգսյանը եկել է «Ամերիաբանկ», բանկի կառավարչի հետ խոսել է, մեզ 12 միլիոն գումար են տալիս, էն, ինչ որ պիտի ստանայինք ուրիշ բանկից, հիմա վարչապետը միջնորդել է, վերցնում ենք, գնանք տեխնիկա բերենք ու սկսենք աշխատել, դա ես գիտեմ ու հաստատում եմ»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։