Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղղել Աֆղանստան
Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը նախօրեին մարդասիրական օգնությամբ ուղղվել է Աֆղանստան։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ–ն։ Ինքնաթիռն ուղղվել է «Ռեմենսկոյե» օդանավակայանից Աֆղանստանի հյուսիսային նահանգ՝ Մազարի Շարիֆ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Աֆղանստան կուղղվի 38 տոննա մարդասիրական օգնություն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակն Աֆղանստանում լուրջ մտահոգում է Ռուսաստանի իշխանությանը այնտեղից այս տարի միջազգային կոալիցիոն ուժերի դուրս բերման պատճառով։ Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանն Աֆղանստանում՝ Անդրեյ Ավետիսյանը, կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ–ը շտապել է զորքերի դուրս բերման հարցում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։