Կարծիք

03.07.2014 12:18


Վահե Էնֆիաջյան. «Այդ «Գեբելսյան քարոզչամեքենայի» տերերն ուղղակի հիվանդ մարդիկ են»

Վահե Էնֆիաջյան. «Այդ «Գեբելսյան քարոզչամեքենայի» տերերն ուղղակի հիվանդ մարդիկ են»

Ուղղակի հիվանդ մարդիկ են
Երեկ ողջ օրը գտնվել եմ Վարդենիսում, առավոտ վաղ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կամավորների հետ բարձել ենք մոտ քսան բեռնատար մեքենա և հրատապ կարգով օգնություն հասցրել փոթորիկից տուժած հազարավոր մարդկանց: Տների տանիքների վերանորոգումը անմիջապես կարելի է սկսել: Վիճակը, իրոք, աղետալի էր: Մեր հայրենակիցները, բառիս բուն իմաստով, անօգնական ու հուսահատ վիճակում էին: Տեսնել էր պետք հազարավոր մարդկանց անկեղծ հուզմունքը, երբ օգնությունը տեղ հասավ: Խոսքից գործ` պահանջվեց ընդամենը մեկ օր: Վերադառնալով Երևան՝ ես տեսա, որ որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, թե, իբր, ժողովուրդը հրաժարվել է ընդունել օգնությունը ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանությամբ:
Ես հիմա գրում եմ ո՛չ որպես պատգամավոր, ո՛չ որպես ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար, այլ որպես սովորական հայ, ով մի քանի տասնյակ կամավորների հետ մի ամբողջ օր շինանյութ է բարձել, հասցրել Վարդենիս, բաժանել մարդկանց, կիսել նրանց թե՛ տխրությունը, թե՛ ուրախությունը, տեսել թե՛ հուսահատության, թե՛ հույսի արցունքներ:
Այդ «Գեբելսյան քարոզչամեքենայի» տերերը ուղղակի հիվանդ մարդիկ են: Բան ու գործ թողած՝ զբաղված են սուտ հորինելով ու տարածելով: Փոխանակ գործ անեն, այս մարդիկ զբաղված են ուրիշի արածները սուտ լուրերով վարկաբեկելով: Դրա համար էլ երկիրն այս վիճակում է:
Կարծում եմ՝ հետևությունները պետք է անի ժողովուրդը. որքան արագ, այնքան լավ բոլորի համար:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը