Լրահոս

03.09.2009 14:03


Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել ՀՀ պետական շահը, հայ ժողովրդի ազգային շահը»

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել ՀՀ պետական շահը, հայ ժողովրդի ազգային շահը»

«ՀԱԿ-ն ասում է, որ արձանագրություններում դրական տեղաշարժեր կան։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս հայտարարությունը» հարցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Հայացք» ակումբում պատասխանել է.

-Ամբողջության մեջ եթե նայենք, դրական տեղաշարժը շատ չնչին է նրա համեմատ, ինչը մենք կորցնում ենք, եթե կյանքի կոչվեն այս արձանագրություններում տեղ գտած դրույթները։

Նրա կարծիքով ի սկզբանե պարզ է, որ Հայաստանում չկա որևէ տրամաբանող քաղաքական գործիչ կամ քաղաքացի, ով դեմ է հայ-թուրքական նորմալ հարաբերություններին կամ սահմանների բաց լինելուն։ Սակայն խոսքը դրա մասին չէ, այլ նրա, որ արձանագրություններում կա 3 կետ, որոնք շատ մտահոգիչ են։ Ըստ Ա.Մարտիրոսյանի՝ դրանք են՝ սահմանների ճանաչելիության մասին դրույթը, որն, ըստ էության, վավերացնելու է Կարսի պայմանագիրը, պատմաբանների կառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը, քանի որ հասկանալի է, որ խոսքը վերաբերելու է Ցեղասպանության փաստի ուսումնասիրությանը և պետությունների տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիության մասին դրույթը, տողատակում՝ ղարաբաղյան հարցը։

-Տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել ՀՀ պետական շահը, հայ ժողովրդի ազգային շահը, և Թուրքիան կարողացել է վերջնականապես այն նախապայմանները, որոնք 90-ական թվականներից առաջ էր քաշում, հիմա ամրագրել փաստաթղթերի մեջ, թեկուզև՝ նախաստորագրված։ Սրանք այն մտավախություններն են, որոնք թույլ չեն տալիս ինձ ասելու, որ բանակցությունների մեջ դրական տարր կա։ Դրական տարրը պետք է համեմատվի բացասականի հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը