Եվրոպական դատարանը զրոյացրել է իրանական համալսարանի դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրոպական դատարանը վճռել է զրոյացնել 2012 թվականից Շարիֆ իրանական տեխնոլոգիական համալսարանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Իրանի միջուկային ծրագրին հնարավոր մասնակցության համար։ Այս մասին հաղորդում է «Associated Press» տեղեկատվական գործակալությունը։ Համաձայն վճռի՝ համալսարանի ֆինանսական միջոցները պետք է չսառեցվեն, քանզի ԵՄ ներկայացուցիչները չկարողացան համոզիչ ապացույցներ ներկայացնել այդ հարցով։ Սակայն պատժամիջոցների հանումը, դատավորների որոշմամբ, պետք է իրականացվի միայն երկու ամիս անց, որպեսզի ԵՄ–ին հնարավորություն տրվի նոր, ավելի համոզիչ ապացույցներ ներկայացնել բուհի՝ միջուկային ծրագրին կապված լինելու հարցում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։