Մեկնաբանություն

03.07.2014 20:35


Իլյիչի լամպը

Իլյիչի լամպը

Հայաստանը կայուն տեմպերով հետ է գլորվում։ Ու որքան հետ է գլորվում, այնքան մարազմատիկ է դառնում իշանությանն ու նրան հարող շրջանակների քարոզչությունը։

Ի՞նչ ձեռքբերումներից եք խոսում, ինչի՞ց եք այդքան հրճվում... Միևնույն է, գնալու եք տուն ու միացնեք, չէ՞, լույսը։ Ձեր լույսն են չհիմնավորված ու չպատճառաբանված թանկացնում...

Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, իրոք, մարազմ է։

Հիշո՞ւմ եք՝ «Была коптилка да свеча-теперь лампа Ильича»։ Հիմա ծա՛փ տվեք։ «Իլյիչի լամպ» ասվածը 21-րդ դարում միայն հեգնանք է առաջացնում։

Խավարի մեջ ընկղմվածները աշխարհի աչքն էին մտցնում «լուսավոր ձեռքբերումները»։

Ոչնչով չեք տարբերվում. ձերը Իլյիչն է՝ իր լամպով։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը