Հայությունը խճճվել է եւ այլեւս ոչինչ չի հասկանում Սերժ Սարգսյանի կատարած քայլերից:
Որ նրա վարած ներքին քաղաքականությունից վաղուց ոչ ոք գլուխ չի հանում՝ ապացույցը երկրի վիճակն է:
Բայց որ արտաքին քաղաքական ճակատում, հատկապես Եվրասիական գործընթացների մեջ մխրճվելուց հետո Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի գործողությունները կարող էին հանգեցնել մի իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունները չէին թաքցնելու բացահայտ արհամարհանքը, եթե չասենք՝ հեգնական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ սա իսկապես խայտառակություն կարելի է որակել:
Դեռ գարնանը հեգնական մի բան լսեցինք, թե Հայաստանն այնքան արագ է գործում, որ չենք հասցնում նրա հետեւից: Խոսքը Մաքսային միություն սուրացող Սերժ Սարգսյանի անհագ ցանկության մասին էր, որը գրեթե ամեն շաբաթ Կրեմլին աղաչում էր Հայաստանը օր առաջ մտցնել ՄՄ:
Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար:
ԵՏՄ ղեկավարությունը նորից ասաց՝ մի վռազիր, 15 օր էլ ավել ենք տալիս:
Հուլիսի 1-ը մոտենում էր եւ երբ լրագրողները հետաքրքրվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով, Էդուարդ Շարմազանովը, ինչպես միշտ, վստահ հայտարարեց, թե մի քանի տեխնիկական հարց է մնացել, ոչ մի խնդիր չկա, ԵՏՄ անդամ պետությունները որեւէ վերապահություն չունեն միությանը Հայաստանի անդամակցելու հարցում: Այսիննքն՝ ենթադրվում էր, որ նշված օրը կստորագրվի պայմանագիրը:
Հովիկ Աբրահամյանը, սակայն ակնարկեց, որ հնարավոր է մի քանի օր ուշանա ստորագրումը, բայց էլի խնդիր չկա:
Հետո Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե դիվանագիտությունը «տղայություն» չէ: Այսինքն՝ մենք գիտենք ինչ ենք անում, ուղղակի, մի քիչ տհաճ էր, որ Աստանայում Նազարբաեւը հրապարակայնացրեց Ալիեւի նամակը: Բայց ոչինչ, ամեն ինչ հիանալի է:
Այնուհետ ասպարեզում հայտնվեց փոխարտգործնախարար և երբեմնի «մոլի արևմտամետ» Շավարշ Քոչարյանը եւ բոլորիս «լուսավորելով» ասաց, թե հուլիսի 1-ը ոչ թե պայմանագրի ստորագրման ժամկետն է, այլ փաստաթղթերի նախապատրաստման ավարտի: Եվ նաեւ բոլորիս աչքալուսանք տալու պես հայտարարեց, որ Եվրասիականհանձնաժողովըուղարկելէկողմերինարդեննախապատրաստածպայմանագիրըներպետականհամաձայնեցմանհամար։
Բայց մինչ հուլիսի 1-ը եւ դրանից հետո ԵՏՄ անդամ երկրների պաշտոնյաներն ու փորձագետները իրար հետեւից այնպիսի հայտարարություններ են անում, որ հասկանում ես՝ «էս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»:
Նախ Վլադիմիր Պուտինի խորհրդականը՝ Սերգեյ Գլազեւը հայտարարեց հետևյալը. «Դժբախտաբար, Ադրբեջանըչիմասնակցումեվրասիականտնտեսականգործընթացին: Ռուսաստանիհամարդաբացթողումէ, եւմենքկցանկանայինքԱդրբեջանըտեսնելորպեսեվրասիականինտեգրացիոնգործընթացիլիիրավմասնակից…Ոչոքիհամարգաղտնիքչէ, որդրանխանգարումէՀայաստանիուԱդրբեջանիմիջեւհակամարտությունը: ԵթեհաջողվիվերջնականապեսկարգավորելայդհակամարտությունըեւԿովկասումապահովելկողմերիփոխըմբռնումուերկարաժամկետխաղաղություն, ապակարծումեմ, որկվերացվենայնխոչընդոտները, որոնքայսօրԱդրբեջանինխանգարումենդառնալեվրասիականինտեգրմանլիիրավմասնակից: Կարծումեմ, որդրանովէլբացատրվումէվերջինշրջանումԱդրբեջանիհանդեպՌուսաստանիիշխանություններիմեծուշադրությունը»:
Իսկ ադրբեջանական կողմից հայտարարություններ էին արվում, թե տարածքներ վերադարձնելու դիմաց կարելի է մտածել ԵՏՄ-ին անդամակցելու մասին:
Երեկ էլ Ղազախստանի արտգործնախարարը Թվիթերում՝ օգտատերերից մեկի հարցին ի պատասխան, գրել է. «Համապատասխանփաստաթղթերիստորագրումը, ամենայնհավանականությամբ, տեղիկունենաՄինսկումհոկտեմբերին՝Եվրասիականտնտեսականմիությանանդամերկրներինախագահներիհերթականհանդիպմանընթացաքում»:
Այսինքն՝ հոկտեմբերի ժամկետն էլ դեռ հաստատ չէ, քանի որ նա շեշտել է՝ ամենայն հավանականությամբ:
Իսկ հիմա էլ լսում ենք ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեեւին, ով հայտարարում է, որ դեռ պետք է քննարկվի խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը. «ՎերջերսնմանդրսեւորումներեղանՏավուշիմարզիգյուղերինկատմամբ: Հայկականկողմիցնաեւզոհերեղան: ՌԴ-նպատրաստէՀայաստանիանվտանգությունըապահովելհարյուրտոկոսով, եթեխաղաղապահներիհարցըլուծվի՝ հետխորհրդայինտարածքումեւԱՊՀտարածքումխաղաղությունունենալուհամար: Ոչթեփոփոխվածմադրիդյանսկզբունքներըպետքէքննարկել, հույսդնելԵԱՀԿՄինսկիխմբիվրա, որիվզինԱՄՆ-ըփորձումէփաթաթելիրմոտեցումները`Ուորլիքիբերանով»:
Այս բոլոր հայտարարություններին Հայաստանը չի արձագանքել:
Հավանաբար, Սերժ Սարգսյանի համար դրանք այնքան էլ տհաճ չեն: Ռուսաստանի մեծ ուշադրությունը ԵՏՄ-ին անդամակցության հարցով չդիմած Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տհաճություն չի պատճառում Սերժ Սարգսյանին:
Ադրբեջանը, որ Եվրասիական գործընթացում, ըստ էության, չկա, դարձել է պայմաններ թելադրող կողմ եւ հենց նրա առաջադրած պայմանների պատճառով է հետաձգվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը՝ սա Սերժ Սարգսյանին ամենեւին տհաճություն չի պատճառում:
ԵՏՄ հիմնադիր պետությունները հիմա նույնիսկ Հայաստանին ,,աղքատ ազգականի,, տեղ չեն դնում, այլ միայն բացահայտ ստորացումների են ենթարկում, իսկ այստեղ ծպտուն հանող չկա:
Սերժ Սարգսյանն ավելի կարեւոր գործով է զբաղված. Մանկավարժականում կարմիր դիպլոմներ էր հանձնում շրջանավարտներին եւ խոսում էր հերթական խոշոր ծրագրի մասին, որ պետք է շուտով իրականացնեն:
Ստորացնել, ստորացնել մինչեւ վերջ
Հայությունը խճճվել է եւ այլեւս ոչինչ չի հասկանում Սերժ Սարգսյանի կատարած քայլերից:
Որ նրա վարած ներքին քաղաքականությունից վաղուց ոչ ոք գլուխ չի հանում՝ ապացույցը երկրի վիճակն է:
Բայց որ արտաքին քաղաքական ճակատում, հատկապես Եվրասիական գործընթացների մեջ մխրճվելուց հետո Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի գործողությունները կարող էին հանգեցնել մի իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունները չէին թաքցնելու բացահայտ արհամարհանքը, եթե չասենք՝ հեգնական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ սա իսկապես խայտառակություն կարելի է որակել:
Դեռ գարնանը հեգնական մի բան լսեցինք, թե Հայաստանն այնքան արագ է գործում, որ չենք հասցնում նրա հետեւից: Խոսքը Մաքսային միություն սուրացող Սերժ Սարգսյանի անհագ ցանկության մասին էր, որը գրեթե ամեն շաբաթ Կրեմլին աղաչում էր Հայաստանը օր առաջ մտցնել ՄՄ:
Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար:
ԵՏՄ ղեկավարությունը նորից ասաց՝ մի վռազիր, 15 օր էլ ավել ենք տալիս:
Հուլիսի 1-ը մոտենում էր եւ երբ լրագրողները հետաքրքրվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով, Էդուարդ Շարմազանովը, ինչպես միշտ, վստահ հայտարարեց, թե մի քանի տեխնիկական հարց է մնացել, ոչ մի խնդիր չկա, ԵՏՄ անդամ պետությունները որեւէ վերապահություն չունեն միությանը Հայաստանի անդամակցելու հարցում: Այսիննքն՝ ենթադրվում էր, որ նշված օրը կստորագրվի պայմանագիրը:
Հովիկ Աբրահամյանը, սակայն ակնարկեց, որ հնարավոր է մի քանի օր ուշանա ստորագրումը, բայց էլի խնդիր չկա:
Հետո Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե դիվանագիտությունը «տղայություն» չէ: Այսինքն՝ մենք գիտենք ինչ ենք անում, ուղղակի, մի քիչ տհաճ էր, որ Աստանայում Նազարբաեւը հրապարակայնացրեց Ալիեւի նամակը: Բայց ոչինչ, ամեն ինչ հիանալի է:
Այնուհետ ասպարեզում հայտնվեց փոխարտգործնախարար և երբեմնի «մոլի արևմտամետ» Շավարշ Քոչարյանը եւ բոլորիս «լուսավորելով» ասաց, թե հուլիսի 1-ը ոչ թե պայմանագրի ստորագրման ժամկետն է, այլ փաստաթղթերի նախապատրաստման ավարտի: Եվ նաեւ բոլորիս աչքալուսանք տալու պես հայտարարեց, որ Եվրասիական հանձնաժողովը ուղարկել է կողմերին արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար։
Բայց մինչ հուլիսի 1-ը եւ դրանից հետո ԵՏՄ անդամ երկրների պաշտոնյաներն ու փորձագետները իրար հետեւից այնպիսի հայտարարություններ են անում, որ հասկանում ես՝ «էս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»:
Նախ Վլադիմիր Պուտինի խորհրդականը՝ Սերգեյ Գլազեւը հայտարարեց հետևյալը. «Դժբախտաբար, Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական տնտեսական գործընթացին: Ռուսաստանի համար դա բացթողում է, եւ մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել որպես եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լիիրավ մասնակից…Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դրան խանգարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը: Եթե հաջողվի վերջնականապես կարգավորել այդ հակամարտությունը եւ Կովկասում ապահովել կողմերի փոխըմբռնում ու երկարաժամկետ խաղաղություն, ապա կարծում եմ, որ կվերացվեն այն խոչընդոտները, որոնք այսօր Ադրբեջանին խանգարում են դառնալ եվրասիական ինտեգրման լիիրավ մասնակից: Կարծում եմ, որ դրանով էլ բացատրվում է վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի իշխանությունների մեծ ուշադրությունը»:
Իսկ ադրբեջանական կողմից հայտարարություններ էին արվում, թե տարածքներ վերադարձնելու դիմաց կարելի է մտածել ԵՏՄ-ին անդամակցելու մասին:
Երեկ էլ Ղազախստանի արտգործնախարարը Թվիթերում՝ օգտատերերից մեկի հարցին ի պատասխան, գրել է. «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացաքում»:
Այսինքն՝ հոկտեմբերի ժամկետն էլ դեռ հաստատ չէ, քանի որ նա շեշտել է՝ ամենայն հավանականությամբ:
Իսկ հիմա էլ լսում ենք ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեեւին, ով հայտարարում է, որ դեռ պետք է քննարկվի խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը. «Վերջերս նման դրսեւորումներ եղան Տավուշի մարզի գյուղերի նկատմամբ: Հայկական կողմից նաեւ զոհեր եղան: ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի անվտանգությունը ապահովել հարյուր տոկոսով, եթե խաղաղապահների հարցը լուծվի՝ հետխորհրդային տարածքում եւ ԱՊՀ տարածքում խաղաղություն ունենալու համար: Ոչ թե փոփոխված մադրիդյան սկզբունքները պետք է քննարկել, հույս դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որի վզին ԱՄՆ-ը փորձում է փաթաթել իր մոտեցումները`Ուորլիքի բերանով»:
Այս բոլոր հայտարարություններին Հայաստանը չի արձագանքել:
Հավանաբար, Սերժ Սարգսյանի համար դրանք այնքան էլ տհաճ չեն: Ռուսաստանի մեծ ուշադրությունը ԵՏՄ-ին անդամակցության հարցով չդիմած Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տհաճություն չի պատճառում Սերժ Սարգսյանին:
Ադրբեջանը, որ Եվրասիական գործընթացում, ըստ էության, չկա, դարձել է պայմաններ թելադրող կողմ եւ հենց նրա առաջադրած պայմանների պատճառով է հետաձգվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը՝ սա Սերժ Սարգսյանին ամենեւին տհաճություն չի պատճառում:
ԵՏՄ հիմնադիր պետությունները հիմա նույնիսկ Հայաստանին ,,աղքատ ազգականի,, տեղ չեն դնում, այլ միայն բացահայտ ստորացումների են ենթարկում, իսկ այստեղ ծպտուն հանող չկա:
Սերժ Սարգսյանն ավելի կարեւոր գործով է զբաղված. Մանկավարժականում կարմիր դիպլոմներ էր հանձնում շրջանավարտներին եւ խոսում էր հերթական խոշոր ծրագրի մասին, որ պետք է շուտով իրականացնեն:
Ազգային արժանապատվության նշույլ իսկ չի նկատվում:
Կիմա Եղիազարյան