Հուլիսի 4-ին՝ ժամը 04.52-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղում` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 35 AL 173 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ին «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Պատահար «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում
Հուլիսի 4-ին՝ ժամը 04.52-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղում` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 35 AL 173 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ին «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: