Լրահոս

04.07.2014 10:23


Աշխատավարձի փոխարեն անվճար մածուն բաժանելն ավելի ճիշտ կլիներ

Աշխատավարձի փոխարեն անվճար մածուն բաժանելն ավելի ճիշտ կլիներ

«Երեկվա նիստում Կառավարությունը ևս մի որոշում է ընդունել՝ աշխատավարձի 12 տոկոս հավելավճար սահմանել այն պաշտոնյաների համար, ովքեր աշխատում են ծանր պայմաններում և վտանգում են իրենց առողջությունը: Ընդ որում՝ ուժային և իրավապահ կառույցների վրա այս որոշումը չի տարածվում:

«ՉԻ» - Իհարկե, իրավապահները ոչ թե իրենց առողջությունն են վտանգում, այլ ուրիշների, հետևաբար, նրանց մասով որոշումը միանգամայն արդարացի է: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա անվճար մածուն բաժանելը երևի ավելի ճիշտ կլիներ: Բնականաբար, ոչ թե պաշտոնյաներին, այլ նրանց հետ շփվողներին: Իսկ ընդհանրապես, նրանք բոլորն էլ վտանգում են իրենց առողջությունը: Հատկապես ամառային ամիսներին, երբ ստիպված են լինում իջեցնել մեքենաների ապակիները, և մարդիկ տեսնում ու ճանաչում են նրանց: Այդ դեպքում, համաձայնվեք, մածունը չի փրկի: Անհրաժեշտ կլինի բոլորի համար ձեռք բերել «կասկաներ» և ականջակալներ՝ համապատասխանաբար ֆիզիկական և բարոյահոգեբանական տվայտանքներից զերծ պահելու նպատակով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը