Բազմիցս գրել ու զգուշացրել ենք, որ Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականության արդյունքը լինելու է Կրեմլի «պադվալում» հայտնվելը։ Ցավոք, այդպես էլ եղավ։
Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին Սերժը ոչ թե Մաքսային միություն մտնելու որոշում կայացրեց, այլ սեփական կամքով հանձնվեց Մոսկվային որպես «աշխարհաքաղաքան բոմժ»։
Սերժը, ինչպես ասում են, ջհանդամը։ Վատն այն է, որ Հայաստանը նույնպես հանձնվեց Մոսկվային որպես «աշխարհաքաղաքական բոմժ», քանզի ֆորմալ առումով Սերժը Հայաստանն է ներկայացնում։ Արդյունքում՝ մեր երկիրը կորցրեց Արևմուտքի հարգանքն ու վստահությունը, իսկ Կրեմլի ձեռքում դարձավ մանրադրամ Ռուսաստան–Ադրբեջան հարաբերություններում։
Սեպտեմբերի 3–ից հետո մենք ոչ թե ՌԴ ռազմավարական գործընկերն ենք ու նույնիսկ ոչ էլ ՌԴ ֆորպոստն այս տարածաշրջանում, այլ Մոսկվայի գրպանի իրը, որին ռուսները հիմա դարձրել են Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն բերելու գործիք։
Ստեղծված իրավիճակի համար մեղադրել Կրեմլին առնվազն անմեղսունակություն է։ Եթե Հայաստանի իշխանությունը ոտքով–գլխով տրվել է Կրեմլին և հայտարարել, որ պատրաստ է օգտագործվել որպես գործիք, ապա ինչո՞ւ պետք է այնտեղ հրաժարվեն օգտագործելուց։
Պաշտոնական Երևանն ամեն կերպ ցույց է տալիս, որ չի ուզում և չի կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ ու հայկական զույգ պետությունների անվտանգությամբ, և ապավինում է Մոսկվային։ Վերջինս էլ, գրպանում ունենալով Հայաստանը, փորձում է Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կարգավորել, բնականաբար, մեր հաշվին։
Իսկ նույն կերպ չի՞ վարվել ու վարվում Արևմուտքը, երբ Սերժի հետ գործարք էր կնքել ՀՀ քաղաքացիների թիկունքում և հովանավորում էր ընտրակեղծիքները, իսկ հիմա էլ Ադրբեջանին սիրաշահելու համար առաջարկում է Հայաստանի կապիտուլյացիան։
Բայց մեղադրել Արևմուտքին կամ Ռուսաստանին այն բանի համար, որ այդ սուբյեկտները, կիրառելով երկակի, եռակի ստանդարտներ կամ ոչ մի ստանդարտ չկիրառելով, իրենց շահերն են պաշտպանում, անհեթեթություն է։
Արևմուտքն ու Ռուսաստանը փայլուն գործընկերներ են, եթե դու քո շահերը հաշվի առնող քաղաքականություն ես վարում։ Իսկ եթե ինքդ հանձնում ես երկիրդ, ապա ինչո՞ւ պետք է նույն Արևմուտքն ու Ռուսաստանը չշտապեն «նաղդել» այն իրենց շահերին համապատասխան։
Սերժին որևէ մեկը չի խանգարել Հայաստանի շահերը պաշտպանել։ Խնդիրն այն է, որ Սերժը պետական շահի պատկերացում չունի։ Նրա պատկերացրածը միայն սեփական շահն է, որը միշտ խոր հակասության մեջ է ՀՀ շահի հետ։
Սերժը Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագիրը հանձնել է օտարին (տվյալ դեպքում՝ Մոսկվային)՝ դիմացն ակնկալելով անձնական շահերի պաշտպանություն նույն օտարից։
Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագրի հանձնումը «Վերջի բոլշևիկն» իրականացրեց իր ու իր հաճախորդների միջոցով։
Նախ՝ կայացվեց Մաքսային միություն մտնելու սխալ որոշումը (Հայաստանի շահը պահանջում էր ձեռնպահ մնալ ինչպես ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այնպես էլ ՄՄ–ին միանալուց, իսկ ահա Սերժը մոտ չորս տարի բանակցեց ասոցացման շուրջ, ապա մեկ ակնթարթում հայտնվեց Պուտինի գրպանում)։ Դրան հաջորդեց Զորի Գայկովիչի միջոցով Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տալը, ինչը նշանակում էր, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության հարցերը Երևանը թողնում է Մոսկվայի վրա՝ համաձայնվելով կատարել տարածաշրջանում Մոսկվայի շահերի պաշտպանի դերը։
Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տալով՝ Սերժը նաև ընդունեց, որ Հայաստանն այլևս դիտարկում է որպես ՌԴ գուբերնիա։ Ռուսներն էլ հիմա շտապում են օգտվել Սերժի այդ նվերից, և արդյունքում ձևավորվել է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում բոլորը քննարկում են Ղարաբաղի ու Հայաստանի հարցն առանց մեզ։
Սերժը, սակայն, միայն Գյուլիստանով չբավարարվեց։
Հետո եղան Աստանան ու Ծաղկաձորը։ Աստանայում Նազարբաևը հնչեցրեց Ալիևի պահանջները, իսկ Ծաղկաձորում Սարգսյանը համաձայնեց այդ պահանջներին։ Ավելին՝ Սարգսյանը համաձայնեց Գեղամյանի շուրթերով Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելու ֆունկցիան էլ կատարել, ինչը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի սահմաններով (Ղարաբաղն էլ ներառյալ) ճանաչել է նշանակում։
Եթե Ծաղկաձորում հայտարարում ես, թե Ղարաբաղը մեր պատկերացումներով և մեր օրենսդրությամբ Հայաստանի հետ չէ, և, բացի այդ էլ, հրապարակավ ընդունում ես, որ ԵՏՄ մտնելու ես ՄԱԿ–ի ճանաչած սահմաններով, ապա դրանից հետո Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելով՝ փաստացի ճանաչում ես Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, քանզի Ադրբեջանն էլ ՄԱԿ–ով ճանաչած սահմաններով է մտնելու ԵՏՄ, եթե իհարկե, մտնի (մտնելու հավանականությունը շատ փոքր է, եթե ոչ զրոյական)։
Փաստորեն, հիմա հույսներս կրկին Ալիևն է, որ հանկարծ չընդունի Սերժի հրավերն ու ՌԴ–ի հետ պայմանավորվածության չգա Ղարաբաղի շուրջ (Սերժն «էս գլխից» հայտարարել է, որ կողմ կլինի ցանկացած պայմանավորվածության, որը կկայանա Մոսկվայի ու Բաքվի միջև)։ Այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ Մոսկվան ու Բաքուն հրապարակավ առևտուր են սկել Ղարաբաղի հարցով։
Սերժը Ղարաբաղի մանդատը հանձնել է Պուտինին։ Վերջինս էլ, իր ղեկավարած պետության շահերից ելնելով, առևտուր է սկել ազատագրված շրջանների շուրջ, ու որպեսզի Ալիևը շատ չհաբռգի ու շատ չպահանջի, Հայաստանում զինավարժություններ է անում, բայց առանց հայկական ուժերի՝ դրանով նաև ցույց տալով, որ Հայաստանն այլևս գործոն չէ տարածաշրջանում, և ՌԴ–ն Կովկասում հենվում է բացառապես իր զինուժի վրա։
Ահա թե ինչի հանգեցրեց «նախաձեռնողականությունը»։ Ահա թե ինչի բերեց «արևմտամետ» Սերժ Սարգսյանի ու իրեն կցված ոչ պակաս «արևմտամետների» վարած քաղաքականությունը Մաքսային միության շրջանակներում։ Իսկ դա նշանակում է, որ Սերժին պետք է «մաքսազերծել», այն է՝ հեռացնել իշխանությունից և վարել նոր քաղաքականություն, որը Հայաստանը դուրս կբերի «աշխարհաքաղաքական բոմժի» կարգավիճակից։
Պետք է վերադառնալ հավասարակշռված ու կոմպլեմենտար քաղաքականությանը։ Դրա այլընտրանքը ՀՀ–ն չունի։ Մեզ համար շատ կարևոր են Արևմուտքի հետ վերականգնված հարաբերությունները։ Նաև կարևոր է ՌԴ–ի հետ ռազմավարական կապերի վերականգնումը։ Եվ ուրեմն, կրկնեմ՝ Սերժին «մասքազերծել» է պետք։
Կունենա՞ն ոչիշխանական ուժերն այդ կարողությունը և կկարողանա՞ն իշխանափոխություն իրականացնել՝ փառք ու պատիվ իրենց։ Չեն ունենա և չեն կարողանա հեռու մնալ իռացիոնալիզմից՝ Սերժից ոչ պակաս պատասխանատու կլինեն ստեղծված իրավիճակի համար։
Հայաստանն ու Ղարաբաղը բոլորիս պարտադրում են միավորվել։
«Մաքսազերծել» Սերժ Սարգսյանին

Կորյուն Մանուկյան