Արմենական կազմակերպությունը, հանդիսանալով 1885 թվին ծնունդ առած Արմենական շարժման գաղափարակիրը և միակ հետևորդը նրա ընդունած հայրենասիրական գաղափարախոսության, իր բողոքն է հայտնում ՀՀ իշխանությունների վարած գաղտնի բանակցությունների և դրանց հետևած հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ:
Միևնույն ժամանակ Արմենական կազմակերպությունն իր համաձայնությունն է հայտնում սեպտեմբերի 1-ին ՀՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարությանը, որտեղ մասնավորապես նշված է, որ «ՀՀ նախագահի կողմից նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ, հարկավոր է սկսել քննարկումներ' ներհայկական հասարակական, քաղաքական, վերլուծական-գիտական, հանրային կարծիքն ուսումնասիրող կազմակերպությունների մասնակցությամբ, որի արդյունքում էլ հնարավորություն կստեղծվի մշակել հայ-թուրքական հարաբերություններին ուղղված, կյանքում կիրառելի ընդհանուր հայեցակարգ»:
Արմենական կազմակերպության նախագահությունը ակնդետ հետևում է այս գործընթացին եւ շարունակաբար հանդես է գալու համապատասխան մեկնաբանություններով ու գնահատականներով:
«Արմենական» կազմակերպության հայտարարությունը

«Արմենական» կազմակերպության նախագահություն