Լրահոս

04.07.2014 10:59


«Մնացած 200 դրամով եկեղեցում մոմ կվառեն»

«Մնացած 200 դրամով եկեղեցում մոմ կվառեն»

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել, որը գրեթե «հավասար» է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Մարշալի պլանին», որով ԱՄՆ-ն օգնում էր հետպատերազմյան Եվրոպային: Այսպես, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո Կառավարությունը երեք օր շարունակ հաշվարկել ու պարզել է, որ աղքատ ընտանիքներն ամսական միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինը թանկանում է 3.85 դրամով, այսինքն` 38-ից դառնում է 42 դրամ: Հետեւաբար, այդ ընտանիքների ուսերին ամսական 800 դրամ ֆինանսական բեռ է ավելանալու: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը օր ու գիշեր մտածում են ժողովրդի մասին, ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, Կառավարությունը որոշել է մեծահոգի գտնվել ու նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել միանգամից 1000 դրամով: Իսկ մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները երեւի ամիսն առնվազն երկու անգամ եկեղեցի կմտնեն ու հայրենի պաշտոնյաների համար մոմ կվառեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը