Լրահոս

03.09.2009 14:46


AIESEC-Հայաստանը 20 տարեկան է

Սեպտեմբերի 4-5-ին Ծաղկաձորում տեղի կունենա ԱՅՍԵԿ Հայաստանի քսանամյակին նվիրված համագումար, որի շրջանակներում պաշտոնապես կհիմնադրվի ԱՅՍԵԿ-ի շրջավարտների ասոցիացիան, որը կանդրադառնա Հայաստանում երիտասարդության և ձեռնարկատիրության հիﬓախնդիրների լուծմանը:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և նախկին ԽՍՀՄ տարածաշրջանից ԱՅՍԵԿ Հայաստանի հիմնադիրները, շրջանավարտները, գործընկերները, միջազգային հյուրեր, ԱՅՍԵԿ-ի առկա անդամները, և այլոք:

Համաժողովի նպատակներն են. 

1.Ստեղծել երկխոսության դաշտ առաջադեմ երիտասարդության և փորձառու, գիտակ մասնագետների միջև՝ քննարկելու և առաջարկելու սոցիալական և տնտեսական տարբեր հիմնախնդիրների նորարական լուծումներ:

2.Ամփոփել քսանամյա գործունեությունը, արձանագրել ձեռք բեռված արդյունքները:

3.Ստեղծել ԱՅՍԵԿ Հայասկանի տարբեր սերունդների ասոցիացիա, որը կանդրադառնա Հայաստանում երիտասարդության և ձեռնարկատիրությանը վերաբերվող հիմնախնդիրներին և կնախաձեռնի ծրագրեր այդ ուղղություններով:

 

Այս խորագրի վերջին նյութերը