Մերկելը դժգոհ է ԵՄ փորձերից՝ փոփոխել Գերմանիայի էներգետիկ քաղաքականությունը
Անգելա Մերկելը դժգոհ է Բրյուսելի փորձերից՝ փոփոխել Գերմանիայի վերականգնվող էներգիայի մասին ակտն այնպես, որ այն համապատասխանի ԵՄ պահանջներին։ Այս մասին հաղորդում է «Frankfurter Allgemeine Zeiting»–ը։ Նրա խոսքերով՝ Եվրահանձնաժողովը պետք է հասկանա, որ մատակարարումների համակարգի անսպասելի փոփոխումը, որը գոյություն ունի արդեն 15 տարի, կարող է հանգեցնել անորոշությունների։ Մասնավորապես, անհրաժեշտությունից՝ զարգացնել էկոլոգիապես մաքուր էներգիա՝ ԵՄ պահանջներին համապատասխան, տուժում է Գերմանիայի արդյունաբերությունը՝ կորցնելով մրցունակությունը։
Մերկելը հայտարարել է, որ ամեն կերպ պաշտպանելու է իր տեսակետը Բրյուսելում։ Ինչպես փոխանցում է «Reuters»–ը, մրցունակության հարցերով եվրոպական հանձնակատար Խոակին Ալմունիան ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիայի օրենսդրական ակտը չի համապատասխանում ԵՄ պահանջներին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։