Սերժ Սարգսյանի կարիերան և իր նախորդների մահվան հետագիծը
Այնպես է ստացվել, որ Սերժ Սարգսյանին նախորդած ՀՀԿ երկու ղեկավարների մահը ձեռնտու է եղել նույն Սերժ Սարգսյանին և դրականորեն ազդել նրա քաղաքական ու պաշտոնական կարիերայի վրա։
Այսպես, 1999թ. հոկտեմբերի 27–ից առաջ Սերժ Սարգսյանը շնորհազրկված սուպերնախարար էր (մինչև Վազգեն Սարգսյանի վարչապետ դառնալը Սերժը ղեկավարում էր ՆԳ և ԱԱ միավորված նախարարությունը, ինչը նրան գերլիազորություններով օժտված «մոնստր» էր դարձրել)։ Վազգենը Սերժին թողել էր Ազգային անվտանգության կառույցը, որպեսզի վերջինս, իբր, ավարտին հասցնի «Արմենիկումի» գործը։
Հոկտեմբերի 27–ից հետո Սերժ Սարգսյանը հաջողացրեց կրկին սուպերնախարար դառնալ՝ այս անգամ պաշտպանության նախարարի աթոռին հայտնվելով (նա զուգահեռաբար կոորդինացնում էր քրեաօլիգարխիկ շրջանակների գործունեությունը և հանդիսանում ստվերային տնտեսության կառավարիչը)։
Վազգենի մահը ժամանակավորապես անտեր թողեց ոչ միայն ՀՀԿ ղեկավարի աթոռը, այլ նաև սպանված վարչապետի ֆինանսական միջոցները, որոնք, ըստ տարածված լուրերի, Սերժի հետ համատեղ էին կառավարվում։ Ավելի ճիշտ՝ այդ փողերն անտեր չմնացին։ Դրանք, ըստ լավատեղյակների, սկսեց միանձնյա կառավարել Սերժը՝ «թեթևի» մեջ օգնելով նաև Վազգենի ընտանիքին։
ՀՀԿ մյուս ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելն էլ հօգուտ Սերժ Սարգսյանի ստացվեց։
2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական մեծամասնություն ներկայացնող ՀՀԿ–ում բավական ուժեղ էին Ա. Մարգարյանի դիրքերը, և նա մշտապես ակնարկում էր, որ պետք չէ շտապել և նախագահական ընտրություններում ՀՀԿ–ի կողմից նախագահի թեկնածու համարել Սերժ Սարգսյանին։
Սերժը հասկանում էր, որ եթե ԱԺ ընտրություններում ցուցակը գլխավորի Անդրանիկ Մարգարյանը, ապա իր նախագահ դառնալու հեռանկարը կհայտնվի մշուշում, քանզի իշխանության թեկնածուն կարող է դառնալ Մարգարյանը, մանավանդ որ ինքը տնվորի կարգավիճակ ուներ այն կուսակցությունում, որն իր հրաժարականն էր պահանջել Վազգեն Սարգսյանի սպանության թեմայով։
Եվ ահա, Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահը Սերժ Սարգսյանի համար բացեց դեպի Բաղրամյան 26 գնալու ճանապարհը։ Նա հնարավորություն ստացավ ՀՀԿ–ում ավարտին հասցնել կրիմինալ հեղաշրջումը և սկիզբ դնել նեոբոլշևիկյան քաղաքականությանը։
Մարգարյանի մահից հետո ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորեց Սերժ Սարգսյանը՝ զուգահեռաբար զբաղեցնելով նաև Մարգարյանի մյուս տեղը Կառավարությունում։
Հիմա Սերժն ուզում է ցմահ իշխել և այդ իսկ նպատակով նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ։ Եթե դա ստացվի, ապա այս անգամ արդեն կմահանա Հայաստանի Հանրապետությունը։ Ավելի ճիշտ՝ միայն Հայաստանի Հանրապետության մահը հնարավորություն կտա նրան սահմանադրական փոփոխություններ անել։
Սերժը միայն այլոց մահվան գնով է կարողանում իր ուզածին հասնել (2008–ի մարտի 1–ին էլ այդպես եղավ)։ Այս անգամ, սակայն, նրա ուզածը մի ամբողջ պետության մահն է, ինչը թույլ տալ որևէ պարագայում չի կարելի։
Չի կարելի մի ամբողջ պետություն զոհաբերել «Վերջի բոլշևիկի» ծրագրերին։

Կարեն Հակոբջանյան