Այսօր հրավիրված ասուլիսում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը՝ համոզմունք հայտնելով, որ այն բացասաբար կանդրադառնա թե՛ շարքային քաղաքացու, թե՛ փոքր ու միջին բիզնեսի, թե՛ տեղական արտադրության և թե՛, անգամ, զբոսաշրջության զարգացման վրա: Որպես օրինակ՝ նա ըդնգծել է, որ հյուրանոցները չեն կարող զբոսաշրջիկին ասել՝ հոսանքը խնայի։
–ՀԾԿՀ–ն գործել է ոչ պրոֆեսիոնալ և ոչ ինտելեկտուալ։ Չի սազում նման հանձնաժողովին առանց լուրջ ուսումնասիրության՝ այսպիսի որոշում կայացնել։ Այս թանկացումները կարող են անվերջանալի լինել,-ասել է Գ.Մակարյանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ պաշտոնապես դիմել է ՀԾԿՀ Ռոբերտ Նազարյանին՝ մատնանշելով էլ.էներգիայի սակագնի բարձրացումից խուսափելու 6 ճանապարհ.
–Կարող էին նաև այլընտրանքային ֆինանսական միջոցներով լուծել էներգահամակարգում առաջացած ճեղքը։ Բայց հանձնաժողովը մեր ասածներին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց։
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից 105 000 անապահով ընտանիքի 1000 դրամով փոխահատուցելուն, ԲՀԿ–ական պատգամավորն այդ հաշվարկն անհասկանալի է համարում։
–Չէ՞ որ մեր երկրում պաշտոնապես 1 մլն մարդ աղքատ է,–ասել է Մ.Մելքումյանը։
ՀԾԿՀ–ն գործել է ոչ պրոֆեսիոնալ

7or.am