Լրահոս

04.07.2014 17:10


«Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար

«Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար

Սույն թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ ջանքերով ՀԱՀ-ում տեղի կունենա «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար:

Զեկուցողը կլինի բժիշկ Շանթ Շեխերդիմյանը:

Հայազգի բժիշկը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում: Ներկայումս նա վիրաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA): Նա մասնագիտացած է նորածնային վիրաբուժության և մանկական վիրաբուժական ուռուցքաբանության ոլորտներում:

Շեխերդիմյանը ներգրավված է մի շարք ծրագրերում, որոնց նպատակն է Հայաստանում մանկական խնամքի բարելավումը, ներառյալ առողջապահական համակարգում սփյուռքի արդյունավետ մասնակցության նոր մոդելի զարգացումը:

ՀԱՄՀ-ն մեծապես կարևորում է սփյուռքահայ մասնագետների ներգրավվումը ՀՀ առողջապահական համակարգի կատարելագործման գործում և նրանց ինտելեկտուալ ներուժի` առողջապահության ոլորտում ներդրման ապահովման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը