Լրահոս

04.07.2014 15:26


Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական ծախսերի և ֆինանսական հաշ­վետվողականության գնահատման արդյունքները

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական ծախսերի և ֆինանսական   հաշ­վետվողականության գնահատման արդյունքները

Հանրապետության պետական մարմինները գնահատել են պետական ֆինանսների կառավարման համակարգը. հուլիսի 4-ին կայացել է ՀՀ պետական ծախսերի և ֆինանսական հաշ­վետվողականության` 2013 թվա­կա­նի գնա­հատ­ման արդյունքների հրապարակման համա­ժողով: Երկրորդ անգամ իրականացվող հաշվետ­վությունը ներկայացնում է հանրապետության պետական ֆինանսական համակարգի ուժեղ և թույլ կողմերը, 2008թ.-ի գնահատումից հետո արձանագրված առաջընթացը, իրականացված ու սպասվող բարեփոխումները: Հաշվետվությունն արդեն անցել է միջազ­գայնորեն ընդունված պահանջներին համապատասխանության փորձա­քննութ­յուն Պե­տա­կան ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության քարտուղարությունում` ստանալով «PEFA CHECK» որակի նշանը: «Գնահատականը վկայում է, որ նպատակաուղղված աշխատանք է իրականացվում պետական ֆինանսների կառավարման համակարգը միջազգային չափանիշներին և հանրային պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ինքնագնահատման եղանակով իրականացված պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողա­կանության գնահատման աշխատանքները կատարվել են ֆինանսների նախարարության համակարգմամբ և Հայաստանում Եվրամիության պատ­վի­րա­կության ու Գերմանիայի միջազգային համագործակցութ­յան ընկերութ­յան աջակցությամբ: Գործադիր իշխանության մարմինների հետ մեկտեղ աշխատանքներում ներգրավված են եղել նաև օրենսդիր մարմնի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու Վերահսկիչ պալատը: Գնահատումն իրականացվել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի` 31 ցուցանիշից բաղկացած համակարգով, որից 11-ով արձանագրվել է բարելավում, իսկ մեծ մասով` բարձր գնահատական: «Հիմնական բարելավումը գրանցվել է բյուջեի իրատեսականության, թափանցիկության, բյուջեի կատարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի հզորացման շնորհիվ: Իսկ ցածր գնահատականի արժանացած արտաքին աուդիտի, գնումների և հաշվապահական հաշվառման համակարգերը պետք է լինեն պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում` առաջիկայում բարեփոխումներն առավել նպատակային դարձնելու սկզբունքով»,-նշել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Իր հերթին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Դիռկ Լորենցը շեշտել է, որ արդյունավետ և առողջ պետական ֆինանսների կառավարման համակարգը նախադրյալ է ստեղծում` Եվրամիության կողմից Հայաստանին բյուջետային աջակցություն ցուցաբերելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը