Լրահոս

04.07.2014 15:34


Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվողին՝ 17 տարվա ազատազրկում

Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվողին՝ 17 տարվա ազատազրկում
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ժամկետով ազատազրկման: Այս մասին հայտնում է pastinfo.am–ը։
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանը, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում, ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ՝ որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան, բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ։
Ապա՝ Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո, Լյուքս Ստեփանյանին կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, ով այդ պահին գտնվել է ոչ մեծ բացօթյա տաղավարում՝ երեք այլ զինծառայողների հետ։
Արդյունքում` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից շարքային Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել հրազենային մարմնական վնասվածք:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը