Կադրային փոփոխություններ ՀՀ զինվորական դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Ալեքսան Պետրոսի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:
Կադրային փոփոխություններ ՀՀ զինվորական դատախազությունում