Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը։ Զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը: