Լրահոս

05.07.2014 09:23


ԲՀԿ-ական պատգամավորը հանդիպել է ավելի քան 20 հ/կ-ների նախագահների ու ներկայացուցիչների հետ

ԲՀԿ-ական պատգամավորը հանդիպել է ավելի քան 20 հ/կ-ների նախագահների ու ներկայացուցիչների հետ

ՀՀ Ազգային ժողովում հանդիպում ունեցա ավելի քան քսան հասարակական կազմակերպությունների նախագահների ու ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվորեն աշխատում են հասարակության սոցիալապես անապահով շերտի, առողջապահական ու հաշմանդամների իրավունքների պաշտպանության հարցերով։ Գրեթե բոլորը անվերապահորեն դժգոհում էին օրենսդրական դաշտի անկատարությունից ու իրենց ձայնը շարունակաբար անտեսելու երևույթից, երբ օրենքի նախագծերը մշակվում են առանց տվյալ ոլորտում գործունեություն ծավալող ու առավել քաջատեղյակ մարդկանց իմացության ու մասնակցության, դրանով իսկ խնդիրները շարունակում են մնալ օրենսդրորեն չկարգավորված ու չլուծվող։ Ներկաները իրենց ոլորտների վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ներկայացրեցին, որոնք աշնանային նստաշրջանի ընթացքում պարբերաբար կհնչեցնեմ ԱԺ ամբիոնից և օրենսդրական նախաձեռնությունների տեսքով կներկայացնեմ քննարկման։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական՝ ընդգրկելով նաև այլ ոլորտների ներկայացուցիչների։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը