Լրահոս

05.07.2014 12:06


Ընդդեմ Տիգրան Սարգսյանի արդեն 2404 ստորագրություն է հավաքվել

Ընդդեմ Տիգրան Սարգսյանի արդեն 2404 ստորագրություն է հավաքվել

Ինչպես տեղեկացրել էինք, «Ամերիկայի հայկական ֆորումը» ստորագրահավաք է սկսել ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու:

«Change.org» կայքում մեկնարկած ստորագրահավաքի մասնակիցներն իրենց մեկնաբանություններում պնդում են, որ Տիգրան Սարգսյանը հանցագործ է, կոռումպացված գործիչ, օլիգարխ, գող, ՀՀ ամենավատ վարչապետը, և պետք է պատասխանատվության ենթարկվի։

ԱՀՖ–ի հայտարարությանն արդեն միացել է 2404 մարդ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերիլվացման սկանդալներում, օգտվել է ՀՀ պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ ևդավադրությամբ խուսափել օրենքից: Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլխարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իրհարստությունը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի ՏիգրանՍարգսյանի՝ արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆպետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրադավադրության մեղսակիցը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտըհրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելուանամոթ փորձից»:

Ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը