Մեկնաբանություն

07.07.2014 09:43


Ռասիստ և խոպանչի դեսպանը

Ռասիստ և խոպանչի դեսպանը

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ռասիստ է։ Նա համոզված է, որ միայն ամերիկացիներն ու «ոսկե միլիարդ» կոչվածի մեջ մտնող մյուս ժողովուրդներն իրավունք ունեն դեմոկրատական հարաբերություններ կառուցել, ապրել շուկայական տնտեսության պայմաններում և ձևավորել ընտրովի իշխանություն։ Մյուս ժողովուրդներն ու ազգերը (այդ թվում՝ հայերը), ըստ ոչ հարգարժան դեսպանի, արժանի չեն ժամանակակից պետություն ունենալուն և պետք է տառապեն կոռումպացված իշխանությունների ձեռքում։

Հեֆերնի դավանած ռասիզմի դրսևորումներից էր այն, որ նա ողջունեց Սերժի օգտին արվող ընտրակեղծիքները և նույնիսկ «տանիքի» դեր կատարեց դրանց համար, ինչ է թե Սերժ Սարգսյանը համաձայնել էր հակառուսական տարածքի վերածել Հայաստանը, փչացնել հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններն ու առևտրի առարկա դարձնել մեր երկրի անվտանգությունը։

Հեֆերնի ռասիզմն է պատճառը, որ նա գործարքի մեջ է մտել հայաստանյան իշխանությունների հետ՝ վերածվելով նրանց փաստաբանի, «օրթախի» ու մամլո խոսնակի։

Հայաստանը Հեֆերնի համար խոպան տարածք է։ Նա համաձայնության է եկել այդ տարածքում փող աշխատող Սերժ Սարգսյանի ու նրա նեղ թիմի հետ։

Հեֆերնը Շարմազանովից ոչ պակաս հաճախականությամբ և ոչ պակաս էնտուզիազմով է պաշտպանում Սերժ Սարգսյանի քայլերը։

«Կուտակայինի», Որոտանի կասկադի, ՀՀ օդային տարածքի և այլնի թեմայով Հեֆերնը խոպանչու հոգեբանությամբ պաշտպանում է իշխանությունների ապօրինությունները՝ ենթադրաբար, ոչ առանց անձնական շահի։

Լկտիությունը հասել է այնտեղ, որ նա հաթաթա է տալիս, թե հանկարծ չփորձեք հետ պտտեցնել Որոտանի վաճառքի կոռուպցիոն գործարքը։ Գործարք, որի հետևում, ակնհայտորեն, Սերժի ու իրեն կցված երիտսաշիկների ականջներն են երևում, ինչպես նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի «ատկատային» շահագրգռվածությունը։

Եվ ամենակարևորի մասին։ Հայաստանում ժուլիկություն անող Հեֆերնը գրեթե ամեն օր հայտարարում է Ղարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու, ասել է թե՝ Հայաստանի կապիտուլյացիոն ակտը կնքելու անհրաժեշտության մասին։

Ուշագրավն այն է, որ Սերժը ոչ միայն ծպտուն չի հանում, այլ մի բան էլ իր համաձայնությունն է հայտնում Հեֆերնի ասածներին։

Ըստ ամենայնի՝ Հեֆերնի ու Սերժի միջև կնքված գործարքի բովանդակությունը հետևյալն է. Հեֆերնը «օրթախություն» է անում տնտեսական դաշտում սերժենց ապօրինությունների մասով, փաստաբանություն է անում տոկոսխփոցիին և զուգահեռաբար ստանում է Սերժի համաձայնությունը ԱՄՆ տարածաշրջանային շահերն առաջ մղելու հարցում։ Շահեր, որոնց շրջանակներում Ղարաբաղի ու Հայաստանի գոյությունը հայտնվում է հարցականի տակ։ Սերժն էլ, որպես «և, և»–ի կողմնակից, սպասարկում է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի շահերը՝ «Ով ավելի շատ փող կտա, և ով ավելի լավ կօգնի իրեն մնալ աթոռին» թեմայով։ Հայաստանն ու Ղարաբաղն անտեր են մնացել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երբ Ռուսաստանը ներկայացնող որևէ դիվանագետ, չինովնիկ կամ լրագրող որևէ էշություն է դուրս տալիս, մեզանում գործող «արևմտամետ դիշովկեքն» անմիջապես վայնասուն են բարձրացնում և կոկորդիլոսի արցունքներ թափում ՀՀ ինքնիշխանության թեմայով (սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրություն է)։ Բայց, արի ու տես, որ նույն այդ դիշովկեքը ձկան պես համր են դառնում այն ժամանակ, երբ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը բացահայտորեն խոսում է Հայաստանի կապիտուլյացիայի մասին՝ պահանջելով հանձնել Ղարաբաղի 7 շրջանները։ Այդ դեպքում ՀՀ ինքնիշխանության թեման անհետաքրքիրն է դառնում «թունդ հայրենասերների» և ԱՄՆ-ի ու Բաղրամյան 26–ի համատեղ փողերով հակառուսական հիստերիա բարձրացնողների համար։

Հեֆերնը, փաստորեն, ակամայից լյուստրացիայով է զբաղված։ Նա իր վարքագծով ու հայտարարություններով բացահայտում է Հայաստանում գործող 5–րդ շարասյան բոլոր ներկայացուցիչներին։

Իշխանափոխությունից հետո սրանց բոլորին պետք է մեկ առ մեկ հարցաքննել ու համապատասխան վերաբերմունքի արժանացնել։ Պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում պետք է գործի ռազմական տրիբունալի օրենքը։ Դե, իսկ ռասիստ ու խոպանչի Հեֆերնին պետք է «պերսոնա նոն գրատա» ճանաչել Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների շահերի դեմ հանդես գալու համար։

Ոչ ոք չի մոռացվելու, և ոչինչ չի մոռացվելու։

Այս խորագրի վերջին նյութերը