Սերժ Սարգսյանն արդեն բացահայտ է գործում։ Ավելի ճիշտ՝ նա միշտ էլ բացահայտ է գործել, բայց շղարշն ու շպարը օգտագործել է։
Հիմա նա հանդես է գալիս առանց շղարշի ու շպարի, այսինքն՝ բարձրագոչ բաներ չի հայտարարում, պլպլան տեքստեր չի արտասանում և «նյուվասյուկիստական» խոստումներ չի տալիս։
«Վերջի բոլշևիկը» քերում է վերջին կոպեկները՝ չխուսափելով անգամ նախագահի կարգավիճակով «պարկովշիկություն» և գաիշնիկություն անելուց։
Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել և ցմահ իշխել։ Դրա համար նա վարչապետ էր նշանակել Տիգրան Սարգսյանին ու ստեղծել «Գեբելսյան» քարոզչամեքենա։
Տիգրան Սարգսյանին հանձնարարված էր մեր երկրի ֆինանսատնտեսական հոսքերը Բաղրամյան 26–ում կենտրոնացնելու, «ատկատները» կանոնակարգելու, կեղծ «տենդերները» կազմակերպելու, պետբյուջեի միջոցով «լեգալ կոռուպցիոն համակարգ» ստեղծելու, բիզնես դաշտին տեռորի ենթարկելու և սեփականության վերաբաշխում կազմակերպելու գործը։
Ինչ վերաբերում է «Գեբելսյան» քարոզչամեքենային, ապա սրան վերապահված է «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ Սերժ Սարգսյանի նեոբոլշևիկյան ծրագրերը պաշտպանելը։ Տիգրանի հեռացումից հետո քարոզչամեքենայի դերն ավելի է բարձրացել, քանզի պետք է աշխատել, ինչպես ասում են, «զա սեբյա ի զա տավո պառնյա»։
«Անկախներին» թույլատրված է քննադատել Սերժին, բայց գլխավոր թիրախները պետք է լինեն նույն Սերժի ընդդիմախոսները։ Ասել է թե՝ «անկախ» լրատվամիջոցները, վարձկան փորձագետներն ու «թունդ ընդդիմադիրները», որոնք «Գեբելսյան» քարոզչամեքենայի մեծ ու փոքր պտուտակներն են, գեղամյանավարի աշխատում են Սերժի օգտին։
Հարկ է արձանագրել, որ տեղի է ունեցել սարսափելի ու հրեշավոր գործարք։ Սերժ Սարգսյանի վարած ներքին քաղաքականության հետևանքով Հայաստանից արտագաղթել է շուրջ 300.000 մարդ, փոխարենը Հայաստանում լավ վարձատրվող աշխատանք է գտել 300–ը։ Այդ 300–ը «Գեբելսյան» քարոզչամեքենայի մշակներն են, որոնք տարբեր դիմակների տակ հանդես գալով՝ պաշտպանում են Սերժի՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու իրավունքը՝ հավասարապես պատասխանատու դառնալով ՀՀ–ի թուլացման, մարդկանց աղքատացման, արտագաղթի ու անվտանգությանը հասցված հարվածների համար։
Սերժի վարած քաղաքականության արդյունքում, փաստորեն, 300.000 մարդ դարձել է գաղթական ու փոխարենը հացի տեր է դարձել 300 հոգի, որոնց խնդիրն աղմկելն ու հարյուր հազարավորների արտագաղթն արդարացնելն է։
«Գեբելսյան» քարոզչամեքենային հանձնարարված է նաև «Վերջի բոլշևիկի» իրականացրած սպիտակ եղեռնն արդարացնելու և դրան «գաղափարական» տեսք տալու գործառույթը։ Հանրության դեմ գործող այդ դիվերսանտներն, ի դեպ, իրենց գործն անում են մեծ էնտուզիազմով, քանզի լափն այնպիսին է, որ նույնիսկ երազել չէին կարող։
Սերժն «օլիգարխ» կոչվածներից փողեր է հավաքում և Բաղրամյան 26–ը դարձնում բիզնես կանտոռա։ Ու հետո այդ հավաքած փողերից փշրանքներ են նետվում «Գեբելսյան» քարոզչամեքենայի ներկայացուցիչներին՝ գաղջ մթնոլորտ ապահովման հրահանգով։
«Օլիգարխ» կոչվածներից հավաքածն այնքան շատ է, որ Սերժի ու իրեն կցված երիտսաշիկների աչքին չեն երևում «Գեբելսյան» քարոզչամեքենայի վրա արված ծախսերը։ Մյուս կողմից էլ՝ այդ փշրանքները բավական են, որ մի երեք հարյուր մարդ իրեն լավ զգա։ Արդյունքում՝ կողմերը գոհ են ու երջանիկ. Սերժը մեկ օլիգարխի տնտեսություն է կառուցում, իսկ նրան կցված «անկախ» լրագրողները, փորձագետներն ու քաղգործիչները սնվում են ՀՀ թիվ մեկ օլիգարխից։
Ահա այսպես էլ ապրում են Բաղրամյան 26–ում և դրան կցված «կառույցներում»։
Տեղի է ունեցել սարսափելի ու հրեշավոր գործարք

Սևակ Մինասյան